Ս.թ. մայիսի 22-ին տեղի կունենան Խարկովի տուֆի և խարամի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

20-05-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մայիսի 22-ին ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի գյուղապետարանում տեղի կունենան <<Ծովինար-Լուսինե>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Խարկովի տուֆի և խարամի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Բագրավանի գյուղապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-91-91-41:

<
>