<<Լույսեր>> ՓԲԸ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Լենինգրադյան 23/7 հասցեում տեղի կունենան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

06-03-2020

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մարտի 18-ին ժամը 11:00-ին Երևանի, Մալաթիա-Սեբաստիա, Լենինգրադյան թիվ 31/30 հասցեում  <<Լույսեր>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Լենինգրադյան 23/7 հասցեում տեղի կունենան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>