«Ըդվանսդ Դիվելըփմենթ» ՍՊԸ Բագրևանդ 51 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

02-03-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2020թ. մարտի 11-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ 45 հասցեում տեղի կունենան Երևան քաղաքի «Ըդվանսդ Դիվելըփմենթ» ՍՊԸ կողմից Բագրևանդ 51 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>