Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը

27-02-2020

Ներկայացնելով նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելել է, որ այս արգելքը մասնավորապես վերաբերում է վառելափայտին և գերաններին (ապրանքների  ցանկը սահմանված է որոշմամբ):
Էրիկ Գրիգորյանն ընդգծել է նաև, որ արգելքը գործելու է 6 ամսով, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման։ ԵԱՏՄ երկրների կողմից հաստատվելու դեպքում՝ կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:
Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։
 

<
>