«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Լճաշեն և Ծովագյուղ համայնքների վարչական տարածքներում գտնվող 400-500մմ տրամագծի պողպատե խողովակաշարի ապամոնտաժում» նախագծի վերաբերյալ

27-02-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2020թ. մարտի 10-ին, ժամը 11-00-ին  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի կունենան՝ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Լճաշեն և Ծովագյուղ համայնքների վարչական տարածքներում գտնվող 400-500մմ տրամագծի պողպատե խողովակաշարի ապամոնտաժում» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>