<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ում <<Արևիք>> մասնաճյուղի <<Բողաքար>> պետական արգելավայր տեղամասի թիվ 4-րդ պահաբաժնում թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

27-02-2020

26․02․2020թ․
 Շրջակա միջավայրի նախարարության <<Զանգեզուր>>  կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<Արևիք>> մասնաճյուղի <<Բողաքար>> պետական արգելավայր տեղամասի թիվ 4-րդ պահաբաժնում  թափուր աշխատատեղի համար։ 

Աշխատանքային պարտականություններ․

•    Կազմակերպության տարածքի պահպանության իրականացում, նախապես համաձայնեցված հերթապահության ժամանակացույցի համաձայն:
•    Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում` ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն:
•    Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում` ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացում:
•    Կազմակերպության ղեկավարության հանձնարարականով ընթացիկ կամ ըստ պահանջի հաշվետվությունների և վերլուծությունների կազմում կամ աշխատանքներին օժանդակում, դրանց ժամանակին և պատշաճ ներկայացում համապատասխան անձանց:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ․
-    Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
-    Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
-    Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
-    Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
-    Բարձր պատասխանատվության զգացում
-    Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու              ունակություն
-    Աշխատանքային թիմում աշխատելու հմտություններ
-    Ազնվություն
-    Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
-    Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարողություն
-    Գաղտնապահություն
Անհրաժեշտ որակավորում․

Միջնակարգ կրթություն։ Արական սեռի ներկայացուցիչ` ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի առկայություն (Զինվորական գրքույկ):

Աշխատանքային փորձ․

Առնվազն 1 տարի աշխատանքային փորձ, նախընտրելի է պետական ուժային կառույցներում:

Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց  փաստաթղթերը՝ դիմում, որը կլրացվի տեղում, անձնագիր կամ նույնականացման քարտը և պատճենը, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը, զինվորական գրքույկը և պատճենը, 1 լուսանկար 3x4 չափի,  ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (zangezurkh@gmail.com): 
Փաստաթղթերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 4-րդ աշխատանքային օրն է կամ դրան հաջորդող աշխատանքային օրը։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է դիմորդների կողմից ներկայացված դիմումների ընդունման ժամ՝ 9:30 – 17:30:
 


Հարգանքով՝ <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
Հեռախոս՝     0285-2-00-64
Էլ․ հասցե՝     zangezurkh@ gmail.com


 

<
>