Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր /«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակում

21-02-2020

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

 Ծրագիր`   «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
 Հղում No`  BMZ-N 2009.6657.2
 Ֆինանսավորում`   KfW բանկ, Գերմանիա
 Պատվիրատու`   ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ  ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
 Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
 Հայտի ներկայացման  Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
 Մրցույթի Ծածկագիր`   SPPA /ARMENIA/S/2020-1
 Ծառայությունների  շրջանակը`  «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների  համար կառավարման պլանների մշակում
 Հայտարարության սկիզբ  Փետրվարի 22, 2020
 Հայտերը ներկայացնելու  վերջնաժամկետ    Ապրիլի 2, 2020, 18:00
 Հայտերը  ներկայացնելու  հասցե   ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման  գրասենյակ
 Հայտի փաթեթի լեզու   Անգլերեն 


Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

  • ունենա ոլորտային (բնապահպանություն, պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ և այլ համանման) ընդհանուր փորձառություն,
  • ունենա պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման փորձառություն,
  • ունենա միջազգային ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման փորձառություն, 
  • ունենա առաջադրանքին համապատասխան մասնագիտական և տեխնիկական անձնակազմ:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

 

<
>