<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի /փորձագետի/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար

19-02-2020

Առաջատար մասնագետը /փորձագետը/ ՝
1) իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը,
2) փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը,
3) փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին,
4) փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն /մասնագիտական/,
2) ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտորն>> ՊՈԱԿ-ի հաստատված հաստիքացուցակի:
Աշխատավայր` ք.Երևան Փ. Բուզանդի 1/3, 011220218, mnpexpertise@bk.ru 
Փաստաթղթերը՝ (CV) ներկայացնել էլեկտրոնային փոստով մինչև ս.թ. մարտի 15-ը:
 

<
>