ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ / <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ

10-02-2020

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց:
1. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.

  • Բարձրագույն կրթություն
  • Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
  • Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
  • Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
  • Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
  • Պատասխանատվության զգացում
  • Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն
  • Կառավարման հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Բազմաթիվ հանձնարարությունների միաժամանակյա կատարման կարողություն
  • Ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ /նախընտրելի է պետական ուժային կառույցներում/:

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տարածքների պահպանության իրականացման աշխատանքների կոորդինացում և վերահսկում, պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարման ապահովում, բոլոր մասնաճյուղերի, ավագ անտառապահների, անտառապահների, հատուկ ջոկատի տեսուչների ամենօրյա աշխատանքների կատարման հսկողություն, ամենօրյա աշխատանքների զեկուցում ղեկավարին:
  2. Նախապես համաձայնեցված հերթապահության ժամանակացույցի կազմման գործընթացի մասնակցում և համաձայնեցում պահպանության աշխատակիցների հետ, հերթապահության պատշաճ կատարման ապահովում:
  3. Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում` ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն:
  4. Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում` ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում և վերահսկում:
  5. ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառել և առգրավել համապատասխան գույքը և ներկայացնել պահպանության գծով տնօրենի տեղակալին:
  6. Օրենքով սահմանված կարգով, կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում անհայտ անձանց կողմից պետական սեփականություն հանդիսացող պարկի տարածքների ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կենդանական և բուսական աշխարհի ապօրինի օգտագործման դեպքում/ խոտհունձ, մեղվապահություն, որսագողություն/:
  7. Կրում է պատասխանատվություն «Դիլիջան» ազգային պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների տեղադրման և սարքին վիճակում պահպանման, տարածքում իրականացվող հերթապահությունների հսկողության, վերոհիշյալ աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների համար:
  8. Գիտական, ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների ժամանակ այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում, ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված, ինչպես նաև այցելության նպատակից բխող սահմանափակումների պահպանման նպատակով:
  9. Շաբաթական աշխատանքային ժողովների կազմակերպում:
  10. 1Վերադասի հրամանով կամ հանձնարարականով մասնակցություն շրջագայություններին և պահպանության աշխատակիցների շրջագայությունների կոորդինացում:
  11. Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում:

3. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը 
4. Անհրաժեշտ փաստաթղթերն են`

- անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
- աշխատանքային գրքույկը և պատճենը,
- կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
- մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք
- տեղեկանք առողջական վիճակի մասին

5. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում).
  2. հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.

Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ այցելել Dilijan NP Snco /Dilijan National Park/ Դիլիջան Ազգային Պարկ/, Թվիթթեր/Twitter, Ինստագրամ/Instagram,  սոցիալական էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքէջը` www.dnp.am կամ  զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով:

 

 

 

<
>