Մշակվում  է  Արսեն Բարսեղյանի՝   Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 1.1 հա հողատարածքի  ոռոգման  նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից  1.26 լ/վ  ջրառի  ջրօգտագործման թույլտվության  նախագիծը

06-02-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում  է  Արսեն Բարսեղյանի՝   Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 1.1 հա հողատարածքի  ոռոգման  նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից  1.26 լ/վ  ջրառի  ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա   2020 թվականի փետրվարի  11-ին  ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի  նախարարություն

<
>