«Սնատ» ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Թալին-1 տուֆերի հանքերևակման տարածքում 2019-2021թ.թ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ

03-02-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2020թ. փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում տեղի կունենան «Սնատ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թալին-1 տուֆերի  հանքերևակման տարածքում 2019-2021թ.թ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>