Վարդան Մելիքյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

27-12-2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ այսօր կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են մի շարք քաղաքացիներ։
Քաղաքացիների առաջարկները վերաբերվում էին բնապահպանական ծրագրերի իրականացման, ջրօգտագործման, աշխատանքի տեղավորման խնդիրներին և այլ հարցերին։
Վարդան Մելիքյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, որից հետո, նախարարության ոլորտի մասնագետներին տվել է հստակ հանձնարարականներ, հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները։ 
 

<
>