Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր ​​​​​​​ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 3 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ  (Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ)147 ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ 

27-12-2019

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին` արևային ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրում իրականացնելու համար:

Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No` BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Պատվիրատու` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր` Ապրանքների մատակարարում
Հայտի ներկայացման Ընթացակարգ` KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր` SPPA /ARMENIA/G/2019-1
Ապրանքների անվանումը` Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ, Ներքին Հանդ և Սրաշեն բնակավայրերի 147 տնային տնտեսությունների համար արևային ջրատաքացուցիչներ (ներառյալ տեղադրման աշխատանքները)
Հայտարարության սկիզբ Դեկտեմբերի 26, 2019
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ Փետրվարի 14, 2020
Հայտերը  ներկայացնելու հասցե ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544
Հայտի փաթեթի լեզու Անգլերեն 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի գնումների մասնագետ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am 

Գնառաջարկի ներկայացման փաթեթի և որակավորման պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով: 

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է  կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: 

 

<
>