Ս.թ. մարտի 28-ին տեղի կունենան Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ

14-03-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մարտի 28-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան <<Մեգո Գոլդ>>ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>