ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

26-12-2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է անհատ փորձագետների՝ ներկայացնելու առաջարկ կից ներկայացված տեխնիկական առաջադրանքին համապատասխանող խորհրդատվական ծառայություն մատուցելու համար։

Խորհրդատվական ծառայության անվանում․

<<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 7 պահպանվող տարածքների համար <<Կառավարման Արդյունավետության Գնահատման Գործիք/ԿԱԳԳ>>-ի (Management Effectiveness Tracking Tool/METT) կիրառմամբ 2016 և 2019 թթ-երի համար արդյունավետության գնահատում

Փորձագետի որակավորման պահանջները
-    Բակալավրի կամ ավելի բարձր աստիճան բնապահպանության/էկոլոգիայի կամ աշխարհագրության կամ կենսաբանության կամ համանման ոլորտներում,
-    Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վերոնշյալ ոլորտներում,
-    Առնվազն 1 ծրագրային փորձ հանձնարարության ոլորտում՝ ԿԱԳԳ/METT կամ նմանատիպ այլ գործիքի կիրառմամբ,
-    Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն,
-    ՊՏ-ների ոլորտային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:


Հետաքրքրված փորձագետները մինչև 2020թ-ի հունվարի 31-ը ներառյալ իրենց տեխնիկական և ֆինանսական առաջարկները (հայերեն և անգլերեն լեզուներով) (կից ձևաթղթերին համապատասխան) կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am:
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

<
>