Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին Շրջակա միջավայրի նախարարությունում  կկայանա շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը

23-12-2019

Հարգելի գործընկեր

Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին Շրջակա միջավայրի նախարարությունում (ՀՀ, Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, կառավարության 3-րդ տուն) կկայանա շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը։
Ասուլիսի օրակարգում կլինեն նախարարության 2019 թվականի ընթացքում իրականացրած գործունեության արդյունքների հրապարակումը հետևյալ որոլտներում․
1․ Միջազգային համագործակցություն,
2․ Ապօրինի անտառհատումներ,
3․ Ջրային ռեսուրսների կառավարում,
4․ Թույլտվությունների, լիցենզիաների տրամադրում,
5. ՀԷԿ-երին և հանքարդյունաբերությանը վերաբերող և ոլորտին առնչվող այլ հարցեր: 

Ակնկալում ենք ձեր ներկայությունն ասուլիսի մեկնարկից 10-15 րոպե շուտ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Խնդրում ենք նաև հաստատել ձեր մասնակցությունն ասուլիսին էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով։

Հեռ․     +37411 818-557
Էլ․ փոստ     press@env.am 


Հարգանքով՝ 
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>