«Էյչ Բի Էմ Գրուպ» ՍՊԸ կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Հ. Ներսիսյան փողոց հ5 հասցեում նախատեսվող թվով երկու բազմաֆունկցիոնալ բնակելի մասնաշենքերի կառուցման  վերաբերյալ

13-12-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2019թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Բուզանդի 7 տարածք 1 հասցեում տեղի կունենա «Էյչ Բի Էմ Գրուպ» ՍՊԸ կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Հ. Ներսիսյան փողոց հ5 հասցեում նախատեսվող թվով երկու բազմաֆունկցիոնալ բնակելի մասնաշենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>