Ա. Արամյանի կողմից ներկայացված Տերվիշյան փողոց թիվ 11 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի վերաբերյալ

13-12-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2019թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի ք. Չարենցավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Ա. Արամյանի կողմից ներկայացված Տերվիշյան փողոց թիվ 11 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>