«Մեգա Սթոուն» ՍՊԸ Արագածոտնի մարզի «Վահանատուֆ» տուֆերի երևակումում 2019-2021թթ. կատարվելիք օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ

10-12-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Օթևանի համայնքապետարանում տեղի կունենան «Մեգա Սթոուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի «Վահանատուֆ» տուֆերի երևակումում 2019-2021թթ. կատարվելիք օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>