Մշակվում  է  «Արմավիր»   Ջրօգտագործողների  ընկերության  ոռոգման նպատակով 210 օր, 24 ժամյա ոռոգման ռեժիմով՝ Արմավիրի մարզի  Զարթոնք, Արտաշար,  Եղեգնուտ,  Երասխահուն, Վարդանաշեն, Մրգաշատ, Մայիսյան համայնքներում  ջրառների ջրօգտագործման թույլտվությունների  նա

21-11-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում  է  «Արմավիր»   Ջրօգտագործողների  ընկերության  ոռոգման նպատակով 210 օր, 24 ժամյա ոռոգման ռեժիմով՝ Արմավիրի մարզի  Զարթոնք համայնքում՝ 3 վերականգնվող խ/հորից- 124.0 հա, 77.0 լ/վրկ և 3 հորատվող խ/հորից- 126.0հա, 79.0 լ/վրկ/, Արտաշար համայնքում՝ 2 վերականգնվող խ/հորից -83.0 հա,49.0 լ/վրկ և 2 հորատվող  խ/հորից- 92.0 հա, 56.0 լ/վրկ,  Եղեգնուտ համայնքում՝  2 վերականգնվող խ/հորից- 88.0 հա,  54.0 լ/վրկ,  Երասխահուն համայնքում՝ 1 հորատվող խ/հորից- 41.0 հա,  26.0 լ/վրկ, Վարդանաշեն համայնքում՝ 1 հորատվող խ/հորից- 47.0 հա,  30.0 լ/վրկ, Մրգաշատ համայնքում ՝ 1 հորատվող խ/հորից- 48.0 հա, 28.0 լ/վրկ, Մայիսյան համայնքում՝  1 վերականգնվող   խ/հորից- 49.0 հա,  29.0 լ/վրկ ջրաքանակներով  ջրառների ջրօգտագործման թույլտվությունների  նախագծերը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:
                                       

  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>