Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը

19-11-2019

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST - Foundation for Armenian Science and Technology) նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։
Հանդիպումը միտված է Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը անդրադարձել է իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ տարածքների քարտեզագրմանը, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական կարողությունները։ Այս համատեքստում Վարդան Մելիքյանը ընդգծել է  հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է  տնկել 10 մլն ծառ։

<
>