Մշակվում է ՏԿևԵ  նախարարության Ջրային կոմիտեի՝   «Արփա-Սևան» հիդրոհամալիրով  Սևանա լիճ ջրի  տեղափոխելու  համար...

15-11-2019


ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է ՏԿևԵ  նախարարության Ջրային կոմիտեի՝   «Արփա-Սևան» հիդրոհամալիրով  Սևանա լիճ ջրի  տեղափոխելու  համար՝   
1.    Արփա գետից՝  
    1.1  «Արփա-Սևան» N 1 թունելով     Սևանա լիճ մ/վրկ
       I-  2.50  մ/վրկ,   II– 3.00  մ/վրկ,  III- 5.00  մ/վրկ,  IV– 8.50  մ/վրկ, 
       V- 13.00  մ/վրկ,  VI- 12.00  մ/վրկ,  VII- 11.32  մ/վրկ,  VIII – 8.10  մ/վրկ,
       IX- 4.55 մ/վրկ,  X- 2.00 մ/վրկ,  XI- 1.50  մ/վրկ ,  XII - 1.50 մ/վրկ։        
1.2    Վայքի տարածաշրջանի  ինքնահոս ոռոգման համակարգին, մ/վրկ
         IV– 0.70  մ/վրկ,    V- 0.90  մ/վրկ,  VI- 1.20  մ/վրկ,  VII- 1.20  մ/վրկ, 
         VIII – 1.20  մ/վրկ,    IX- 1.10 մ/վրկ,  X- 0.70  մ/վրկ։
1.3 Ապահովելով Արփա գետում 12  ամիս 0.20 մ/վրկ բնապահպանական թողքը։ 
 
2    Եղեգիս  գետից՝  
2.1      «Արփա-Սևան» N 2 թունելով  Սևանա  լիճ,  մ/վրկ
       I-  1.00  մ/վրկ,   II– 1.00  մ/վրկ,  III- 3.00  մ/վրկ,  IV– 4.0  մ/վրկ, 
       V- 6.00  մ/վրկ,  VI- 6.00  մ/վրկ,  VII- 3.50  մ/վրկ,  VIII – 2.50  մ/վրկ,
       IX- 1.00  մ/վրկ,  X- 1.00 մ/վրկ,  XI- 1.00  մ/վրկ ,  XII - 1.00 մ/վրկ       
                
2.2    . Ապահովելով Եղեգիս գետում 12  ամիս 0.30 մ/վրկ բնապահպանական թողքը,  
Արփա և Եղեգիս գետերի ջուրը «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխելու և ոռոգման  նպատակով  տարեկան 273810,240հազ․ մ/տարի ջրածավալով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի նոյեմբերի 21--ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:
                                 

Շրջակա միջավայրի  նախարարություն
 

<
>