Նոյեմբերի 11-ին և 12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի տարածքներում հրդեհ է բռնկվել։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք, իսկ նոյեմբերի 13-ին՝ 2000 քմ խոտածածկ տարածք։
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների /3 մարտական հաշվարկ/ և ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի /1 մարտական հաշվարկ/ ջանքերով հրդեհը մարվել է։
Կրակն անտառ չի ներթափանցել, զոհեր և վիրավորներ չկան։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց