Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ

11-11-2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1.    <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2019թ. դեկտեմբերի 17-ին ժամը 11:00 -ին:

2.    <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2019թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00 -ին:

Մրցույթը կանցկացվի շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
  • պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում.
  • 2 գունավոր լուսանկար.
  • աշխատանքային գրքույկը և պատճենը.
  • անձնագիրը և պատճենը.
  • ինքնակենսագրություն.
  • բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • եղեկանք մշտական բնակության վայրից.
  • հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
  • բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
  • պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

Դիմումները ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:

    Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:
    Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2019թ. նոյեմբերի 28-ը ժամը 12:30-ը:

<
>