Մշակվում է Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական  նպատակով՝ Ողջի գետից՝ 1300.0լ/վ, Սակքար գետից՝ 170.0լ/վ, Փուխրուտ գետից՝ 50.0լ/վ, Ձագեձոր գետից՝ 80.0լ/վ, Գեղի գետից՝ 380.0լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ՋԹ նախագիծը

09-10-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>>  ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի  վարչական տարածքում արդյունաբերական  նպատակով՝ Ողջի գետից՝ 1300.0լ/վ, Սակքար գետից՝ 170.0լ/վ, Փուխրուտ գետից՝ 50.0լ/վ, Ձագեձոր գետից՝ 80.0լ/վ,   Գեղի գետից՝ 380.0լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2019 թվականի հոկտեմբերի  15-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>