«Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

02-10-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2019թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 12-00-ին Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենան «Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: 
 

<
>