<<Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

17-09-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենա <<Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի <<Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում (ներառյալ ՊՄԿ-ի վերազինում՝ հասցնելով նրա արտադրողականությունը 3,5մլն.տ/տարից մինչև 4,5մլն.տ/տարի)>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17:

<
>