Մշակվում է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի խմելու-կենցաղային նպատակով համայնքի վարչական տարածքի «Գյուղի աղբյուր» կոչվող աղբյուրից 11.5 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

05-09-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

      Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  Կոտայքի մարզի  Կամարիս համայնքի   խմելու-կենցաղային  նպատակով համայնքի վարչական տարածքի «Գյուղի աղբյուր»   կոչվող աղբյուրից 11.5 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման թույլտվության  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի սեպտեմբերի 12-ին  ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:   

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>