Ս.թ. դեկտեմբերի 9-ին տեղի կունենան Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի հանգստյան տան կաթսայատան կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ

04-12-2013

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում, տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Դիլիջան քաղաքի  կենտրոնական բանկի հանգստյան տան կաթսայատան կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Տեղեկատվության և նախագծային փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել  ք. Երևան, Կոմիտասի 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, /հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 54-01-20/:

<
>