<<Էմ Այ Բի Քոնսալթինգ>> ՍՊԸ <<Ֆրոլովա Բալկա ածխաթթվային հանքայինջրի հանքավայրի թիվ 1M հորատանցքից հանքային ջրի արդյունահանման>> վերաբերյալ

16-08-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. օգոստոսի 26-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՍՊԸ կողմից ներկայացված <<Ֆրոլովա Բալկա ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրի հանքավայրի թիվ 1M հորատանցքից հանքային ջրի արդյունահանման>> աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: 

<
>