«Հիսալգագ» ՍՊԸ Կաքավաձորի տուֆերի հանքավայրի Կարմիրսարի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

13-08-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ. օգոստոսի 23-ին ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքապետարանում տեղի կունենան «Հիսալգագ» ՍՊԸ կողմից ներկայացված Կաքավաձորի տուֆերի հանքավայրի Կարմիրսարի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: 

<
>