Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև

31-07-2019

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։  Դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։
   Շրջակա միջավայրի նախարարը անդրադարձել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման, սնդիկի կիրառության նվազեցման, անտառների կառավարման և  բնապահպանական մի շարք այլ հարցերի լուծմանն ուղղված երկու երկրների համագործակցությանը՝ կարևորելով ինչպես ընթացիկ  ծրագրերի արդյունավետ իրականացումը, այնպես էլ նոր  ծրագրերի մեկնարկը։
   Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում երկու երկրների համատեղ ծրագրերի իրականացմանը։

 

<
>