Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության աշխատանքային խմբում ընդգրկվելու հրավեր

29-07-2019

Հարգելի գործընկերներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիության ապահովման համար: Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:
Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ օգոստոսի 5-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ press@mnp.am (Հեռ․ 011-818-557 ):

 

 

 

<
>