Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

29-07-2019

Շրջակա միջավայրի նախարարի մոտ հանդիպման եկած քաղաքացիները և ոլորտի մասնագետները տեսակետներ ու լուծումներ են առաջարկել ջրերի կառավարման, էներգախնայող տեխնալոգիաների, տների ջեռուցման այլընտրանքային միջոցների և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ։ Նրանց մի մասը պատրաստակամություն է հայտնել՝ նաև հասարակական հիմունքներով սեփական փորձով ու մասնագիտական կարողություններով օժանդակել խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության նախաձեռնած նոր ծրագրերին։

<
>