Մշակվում է <<Քրոսրոադս>> ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով Մարմարիկ գետից՝ 5.0 լ/վրկ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

04-07-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Քրոսրոադս>> ՍՊԸ-ի՝ Կոտայքի  մարզի  Փյունիկ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով  Մարմարիկ գետից՝  5.0 լ/վրկ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

                                
                                                  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>