ՀՐԱՎԵՐ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27-06-2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը  <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակի հետ համատեղ՝ հայաստանյան ԶԼՄ-ների  ներկայացուցիչներին հրավիրում է 2019թ-ի հուլիսի 11-13-ը ներառյալ այցելել ՀՀ Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՊՏԱԾ-Հ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և ծրագրի  արդյունքներին:

Կազմակերպվող լրագրողական այցի հետ կապված տրանսպորտային, սննդի և կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը: Այցի մասնակիցներին օրապահիկի վճարում չի   նախատեսվում:

Լրագրողական այցի շրջանակներում այս փուլում նախատեսվում է մինչև 10 լրատվամիջոցների ոչ ավել քան 20 ներկայացուցիչների մասնակցության կազմակերպում: 

Լրագրողական այցին մասնակցելու նպատակով խնդրում ենք հետաքրքրված լրատվամիջոցներին մինչև 2019թ-ի հուլիսի 8-ը ժամը 18:00-ը ներկայացնել թեկնածուների կոնտակտային տվյալները 011 818-559 հեռախոսահամարով: 
   Կից ներկայացվում է հրավեր-այցի օրակարգը։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>