Մշակվում է Արարատի մարզի Լանջառ համայնքի վարչական տարածքի «Գլոհեր» կոչվող ջրաղբյուրից համայնքի  խմելու-կենցաղային նպատակով  0.9 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

27-06-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման  գործակալության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Արարատի մարզի Լանջառ համայնքի վարչական տարածքի «Գլոհեր» կոչվող ջրաղբյուրից համայնքի  խմելու-կենցաղային նպատակով  0.9 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
                              
                                 

Շրջակա միջավայրի  նախարարություն

<
>