Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է Ուկրաինայի շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական պատվիրակությանը։
Աշխատանքային այցի նպատակն էր оզոնային շերտի պահպանությանն ուղղված գործողությունների հայաստանյան փորձի փոխանակումը և Ուկրաինայում նմանատիպ համակարգ ստեղծելու նախադրյալների գնահատման և իրականացման հետ կապված հարցերի քննարկումը։
Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի շրջակա միջավայրի նախարարության և ոլորտի մասնագետներից բաղկացած պատվիրակության անդամներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և Օզոնի ծրագրի ներկայացուցիչներ։ Ուկրաինայի պատվիրակության կազմում եղել է նաև Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շրջակա միջավայրին վերաբերող հարցերով զբաղվող ներկայացուցիչը։
Օզոնի ծրագրի համակարգող Լիաննա Ղահրամանյանը ներկայացրել է Օզոնի կենտրոնում ձևավորված նյութատեխնիկական բազան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի և օզոնային շերտի պահպանությանն առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։
Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումներն Օզոնի ծրագրի պատասխանատուների հետ։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց