Մշակվում է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի վարչական տարածքում Գոհար Տոնոյանի սեփական հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.82 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծ

25-06-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կոտայքի  մարզի  Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի վարչական տարածքում Գոհար Տոնոյանի սեփական հողատարածքի  գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝  0.82 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի հուլիսի 1-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:
                                  
                                               

  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>