Պետական սեփականություն հանդիսացող հողամասի՝ 59 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22-06-2019

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակում (հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ) 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին կայանալու է պետական սեփականություն հանդիսացող հողամասի՝ 59 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի է դրվում <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի /հասցե՝ ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ջրվեժ Երևան-Գառնի մայրուղի թիվ 6/14 հասցեում գտնվող 0,46 հա (ծածկագիր` 07-057-0403-0019) և ՀՀ  մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ջրվեժ Երևան-Գառնի մայրուղի 6/12  հասցեում գտնվող  0,74454 հա  (ծածկագիր` 07-057-0403-0022), հողամասերը՝ որպես մեկ ամբողջություն 1,20454  հա տարածքը, հանգստի գոտի կազմակերպելու նպատակով,  կառուցապատման իրավունքով՝ 59 տարի ժամկետով, մեկնարկային վարձավճարը կազմում է 1մ2 - 50,0 (հիսուն) ՀՀ դրամ: 
 Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն`

  • Հայտ
  • Մասնակցության համար վճարի անդորրագիր: 10000 (տաս հազար) ՀՀ դրամ վճարել <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի Թիվ 1 գանձապետական բաժանմունքի  900018002965 հաշվեհամարին:
  • Ֆիզիկական անձինք` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձինք` պետ ռեգիստրի վկայականի պատճեն, կանոնադրության պատճեն, տնօրենի անձնագրի պատճեն;

Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը մուծում են կանխավճար` նախնական գնի 5%-ի չափով:
Մրցույթում հաղթողը կճանաչվի մրցութային պայմանների բավարարման աստիճանի միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդով, որն իր մեջ ներառում է՝

  • Առաջարկվող գին: 
  • Իրականացվելիք ներդրումների չափն ու ժամանակացույցը:
  • Էկոտուրիզմի զարգացման ծրագիր:
  • Անատառտնկման աշխատանքներ՝ կազմակերպության կողմից հավանության արժանացած նախագծի շրջանակում:
  • <<Ջրվեժ>> անտառպարկում վարձակալված տարածքից դուրս պահպանության և զարգացման աշխատանքներին մասնակցության և աջակցության պատրաստակամություն:

Հայտերը ընդունվում են հետևյալ հասցեով` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, ՀՀ ՇՄՆ <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակ:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Սահմանափակումների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  ՀՀ ՇՄՆ <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակ կամ զանգահարել (010) 64-82-04 հեռախոսահամարով:

<
>