Հրավեր կրթական, գիտական և հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետների` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը

21-06-2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է կրթական, գիտական և հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետների` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը:
Ծրագրերի գնահատման աշխատանքային խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 5 տարվա փորձառություն: Ընտրությունը կատարվելու է հայտ ներկայացնող անկախ փորձագետների ինքնակենսագրական տվյալների համեմատական գնահատման արդյունքներով: Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով:
Հետաքրքրված կազմակերպություններին և անհատներին խնդրում ենք ներկայացնել թեկնածություններ, ուղարկելով ինքնակենսագրականները m.babayan@consecoard.am կամ m.nalbandyan@consecoard.am հասցեով մինչև 2019 թ-ի հուլիսի 4-ը ներառյալ:
Գնահատման գործընթացում շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով Սյունիքի մարզից ներկայացված թեկնածությունները չեն դիտարկվելու:

<
>