Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

18-06-2019

Կայացել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի գլխավորած պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը։ 
Հանդիպմանը քննարկվել են նախարարության կողմից նախաձեռնած ոլորտի բարեփոխումների միջոցառումները և դրանցով նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Կողմերը դիտարկել են նաև իրականացվող միջոցառումներին KfW բանկի կողմից  աջակցության տրամադրման հարցերը։ 
Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումները՝ Շրջակա միջավայրի նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
 

<
>