Մակվում է Արարատի մարզի Ուրցալանջ համայնքի վարչական տարածքի «Ալչլղ»  ջրաղբյուրից համայնքի  խմելու-կենցաղային նպատակով  0.69 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 

17-06-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Արարատի մարզի Ուրցալանջ համայնքի վարչական տարածքի «Ալչլղ»  ջրաղբյուրից համայնքի  խմելու-կենցաղային նպատակով  0.69 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի հունիսի 24-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

                                                       
Շրջակա միջավայրի նախարարություն

<
>