Մշակվում  է <<Արսեն և Ներսես>> ՍՊԸ-ի՝ Սյունիքի  մարզի  Դարբաս բնակավայրի Շամբ տեղամասի վարչական տարածքում արդյունաբերական   նպատակով  0.11 լ/վ  ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից  ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

14-06-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Արսեն և Ներսես>> ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Դարբաս բնակավայրի Շամբ տեղամասի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով 0.11 լ/վ ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 19-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>