Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից «Եվրոպական հարևանության գործիք - Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II (ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ II) ծրագրի սկզբունքների և փորձի ներդրում» ծրագրի շրջանակում...

11-06-2019

Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից «Եվրոպական հարևանության գործիք – Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II (ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ II) ծրագրի սկզբունքների և փորձի ներդրում» ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ համատեղ հունիսի 13-14-ը Երևանում կազմակերպվում է «Հայաստանի համար Էկոպորտալի ջրային բաղադրիչի ստեղծման» մեկնարկային փուլի աշխատաժողովը: Այն նպատակաուղղված է ազգային, ռեգիոնալ և միջազգային մակարդակներին համապատասխան ջրերի Վեբ-պորտալի ձևավորմանը և ամբողջական էկոպորտալի հետագա զարգացմանը։ Ձևավորվելով տեղեկատվական միասնական համակարգի հենքի վրա՝ Պորտալը տրամադրելու է համադրելի տվյալներ և տեղեկատվական այլ արտադրանք բոլոր սպառողներին՝ իրականացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, վերլուծական աշխատանքներ, ջրային ռեսուրսների պահպանում, կայուն համակարգային օգտագործման նախադրյալների ապահովում։
Աշխատանքների իրականացումն ենթադրում է ջրերի վարչական տեղեկատվական բազաների կատարելագործում, տեղեկատվության փոխանակման, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ՇՄՏՄՀ ջրային բաղադրիչի ամբողջականացման, վիճակի բարելավման, պորտալի ձևավորման և կառավարման ՏՏ համակարգի ձևավորում և զարգացում, համապատասխան մասնագետների վերապատրաստում, տեխնիկական կարողությունների ու հզորությունների զարգացում և գործընթացներին առնչվող այլ միջոցառումներ։
Աշխատաժողովը տեղի կունենա ՀՀ վիճակագրական կոմիտեի դահլիճում՝ Հանրապետության փող․, կառավարական տուն 3, 6-րդ հարկ։

<
>