«ՔՐՈՍՌՈԱԴՍ» ՄԲՀ «Պիոներ» պատանեկան ճամբարի ճաշարանի և ժամանցային մասնաշենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումները չեղյալ համարելու և նոր հանրային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ

23-05-2019

Տեղեկացնում եմ որ սթ. հունիսի 3-ին Մեղրաձորի համայնքապետարանում կայանալիք հանրային քննարկումները, տեխնիկական պատճառով չեղյալ են համարվում և համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման՝ 2019թ. հունիսի 3-ին, ժամը 12-00-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՔՐՈՍՌՈԱԴՍ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված գ. Փյունիկ 2-րդ թաղամաս թիվ 12 հասցեում գտնվող «Պիոներ» պատանեկան ճամբարի ճաշարանի և ժամանցային մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17:

<
>