Ս.թ սեպտեմբերի 27-ին տեղի կունենան Մերձշնողյան ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

10-09-2013

Ս.թ  սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-ին  ք. ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի գյուղապետարանում տեղի կունենան «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Մերձշնողյան ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս29, ՀՀ Լոռու մարզի Թեղուտի գյուղապետարանում, նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>