Մշակվում է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքի վարչական տարածքում ՙՙԳոռ Կոստանյան՚՚ Ա/Ձ-ի կողմից ձկնաբուծական նպատակով՝ Հրազդան-Արաքսյան կոլեկտորից՝ 30.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

20-05-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքի վարչական տարածքում ՙՙԳոռ Կոստանյան՚՚ Ա/Ձ-ի կողմից ձկնաբուծական  նպատակով՝ Հրազդան-Արաքսյան կոլեկտորից՝ 30.0 լ/վրկ ջրառի նոր  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի մայիսի 27-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


                      ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>