Առաջարկների ներկայացման հրավեր/ Կլիմայական գործողությունների լուսանկարում

15-05-2019

Գնումների ամփոփ նկարագիր


Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերությունը (NDC Partnership) բնապահպանության նախարարության հետ համատեղ հայտարարում է լուսանկարչի մրցույթ, Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ դաշտային ուսումնասիրությունների հիման վրա լուսանկարներ կատարելու համար։ Լուսանկարիչը, NDC Գործընկերության և Բնապահպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ պետք է շրջագայի Հայաստանի ողջ տարածքով՝ պետական պաշտոնյաների և  համայնքների գործունեությունը, ինչպես նաև հիմնական տեղանքները և ծրագրերը տեղում լուսանկարելու նպատակով: Աշխատանքների մեկնարկը մայիս ամսին է։ Վերջնական աշխատանքների ընդունումն ակնկալվում է այցերի ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում։ 

Լուսանկարիչն առաջադրանքից առաջ կստանա լուսանկարչական համապարփակ ուղղորդում, ինչպես նաև առաջադրանք և համառոտ ուղեցույց:

Նախագծի շրջանակներում թեկնածուն աշխատելու է հիմնականում NDC Գործընկերության հաղորդակցման թիմի հետ: NDC Գործընկերությունը հոգալու է առաջադրանքի շրջանակներում սննդի, փոխադրման և կացության հետ կապված բոլոր ծախսերը:

Աշխատանքի և արդյունքների շրջանակը

Աշխատանքի նպատակն է փաստագրել կլիմայի փոփոխության մարտահրավերները և Հայաստանում դրանց հասցեագրմանն ուղղված գործողությունները։ Առաջադրանքի առանցքում իրական պատմությունների ներկայացումն է լուսանկարների միջոցով, ներառյալ ֆոտո, վիդեո տարբերակեր, ինչպես նաև վեբ-կայքի համար նախատեսված նյութեր:
Ելնելով նախատեսվող աշխատանքի բնույթից, NDC Գործընկերությանն անհրաժեշտ է ստեղծագործ և շրջահայաց լուսանկարիչ՝ ակնկալվող առաջադրանքն իրականացնելու նպատակով։  Լուսանկարներն օգտագործվելու են ոչ կոմերցիոն նպատակներով՝ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով կայքէջերում և սոցիալական ցանցերում, NDC Գործընկերության և Հայաստանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով։ 
Հեղինակային իրավունքները պատկանելու են  NDC Գործընկերությանը, որպեսզի կազմակերպությունը կարողանա ընտրված լուսանկարներն օգտագործել ըստ հայեցողության, ցանկացած ձևաչափով, վայրում և ժամանակահատվածում:

Ժամանակացույց
Լուսանկարում: Նախատեսվում է իրականացնել մայիս ամսվա ընթացքում՝ 6-10 օր ժամկետով:
Լուսանկարի ընտրություն/մշակում: Լուսանկարիչը NDC Գործընկերությանը պետք է ներկայացնի լուսանկարներ pdf ձևաչափով, լուսանկարչական աշխատանքներն ավարտելուց հետո 1 շաբաթվա ընթացքում: NDC Գործընկերության կողմից կընտրվեն համապատասխան լուսանկարները՝ մշակելու նպատակով:

Աշխատանքների ամփոփում: Ընտրված լուսանկարներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լուսանկարիչը պետք է  NDC Գործընկերությանը ներկայացնի վերջնական մշակված լուսանկարները:

Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ պահանջներ
Ընտրված լուսանկարիչը պետք է ներկայացնի`

•    Հետաքրքրվածության մասին ամփոփ հայտ
•    Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքներ կամ թվային պորտֆոլիոյի հղում
•    Մատուցած ծառայության գնառաջարկ, ներառյալ օրապահիկ, լուսանկարների մշակում և վերջնական ներկայացում
•    Սոցիալական ցանցերի հղումներ

Հայտերն ընդունվում են  Taylor.robb-mccord@ndcpartnership.orgpress@mnp.aminterdpt@mnp.am, interdpt@yahoo.com հասցեներով մինչև 2019թ. մայիսի 20-ը, ժամը 17:00-ը։

<
>