Ս.թ սեպտեմբերի 10-ին տեղի կունենան Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

04-09-2013

Ս.թ սեպտեմբերի 10-ին ժամը 16.00-ին ք. Երևան, Ներքին Շենգավիթ 12 փող. թիվ 75 միջն. դպրոցում տեղի կունենան «Էյջիս ինտերնեյշնլ» ընկերության կողմից ներկայացված Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 099-45-70-18:

<
>